National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.06.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռուս գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
1 / 5

Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ:

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանում առկա լարված իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային առնչվող իրադարձություններին` վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը, որ հակամարտությունը չունի եւ չի կարող ունենալ ռազմական լուծում. անթույլատրելի է Ադրբեջանի՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները մերժելու ցանկացած փորձ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ռուս գործընկերոջը ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մանրամասները, ընդգծել է, որ Հայաստանն անթույլատրելի է համարում մերժումը` հակամարտության բացառապես խաղաղ, քաղաքական միջոցներով լուծման հանձնառությունները, հատկապես, որ այս ռազմական ագրեսիայի զոհեր են անմեղ քաղաքացիներ, այդ թվում` երեխաներ: Տիկին Նաղդալյանն այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության հասցեական եւ հստակ գնահատականները:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի արտգործնախարարների նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպման մասին, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ, որոնք, սակայն, ադրբեջանցի պաշտոնյաները Վիեննայի հանդիպմանը հաջորդած իրենց հայտարարություններում փորձել են հերքել, ինչն աներկբա վկայությունն է Բաքվի որդեգրած` հակամարտության լուծման ռազմական կուրսին հավատարիմ մնալու քաղաքականության:

Երկուստեք կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ, համակարգված եւ հետեւողական աշխատանքը, որն իրականացվում է տարին երկու անգամ օրակարգային հարցերի շուրջ հանդիպումներով:

Կողմերն ընդգծել են, որ մշտապես հաջողվել է տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական եւ մարդասիրական համագործակցության կարեւորություն ներկայացնող խնդիրները պահել ուշադրության կենտրոնում: Վերջին մի քանի տարիների ընթացքում հանձնաժողովը շեշտը դրել է Ռուսաստանի եւ Հայաստանի մարզերի տնտեսական համագործակցության վրա:

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն` ներկայացնելով միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքները, որի առաջին մասն անցկացվելու է Մոսկվայում եւ օրակարգում անդրադարձ է կատարվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին, իսկ երկրորդ մասը` Կազանում եւ առնչվելու է տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայ եւ ռուս խորհրդարանականները միմյանց փոխանցել են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնները, ովքեր հաջողություն են մաղթել միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքներին:


13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am